Բրիտանացի արիստոկրատուհի և մոդել Լեդի Վիկտորյա Հերվիին տարօրինակ լողազգեստով են լուսանկարել Ֆրանսիական Ռիվիերայում հանգստի ժամանակ: Այս մասին հայտնել է The Sun-ը:
41-ամյա Հերվին լողափով անցել է վագրա-ընձառյուծային լողազգեստով, որի վերին մասը սովորական ձև ունի՝ եռանկյունի բներով, իսկ ստորինը՝ մենկինի՝ կիսավարտիք՝ ուսերին ձգված ժապավեններով:
Առաջինը 2006 թվականին մենկինի է հագել բրիտանացի կատակերգու դերասան Սաշա Բարոն Քոենը, որը հայտնի է նաև իր կատակերգական գործող անձի՝ Բորատի անունով:
Այդ ժամանակ մերկությունը երևացնող՝ «տղամարդու լողազգեստն» անվանեցին նորաձևության հանցագործություն, մինչդեռ այժմ դրա կանացի տարբերակը 200 եվրոյով կարելի է ձեռք բերել Lelloue կայքում: