Հանդիսատեսը կարող է տեսնել բավականին հետաքրքիր դերասանական կազմ, հետաքրքիր զարգացող սյուժե և շատ ծիծաղելի իրավիճակներ. yn.am
Advertisement 1000 x 90

Հանդիսատեսը կարող է տեսնել բավականին հետաքրքիր դերասանական կազմ, հետաքրքիր զարգացող սյուժե և շատ ծիծաղելի իրավիճակներ. yn.am

«Ոչ մի ձև չեմ պատկերացնում իմ մասնագիտությունն առանց թատրոնի կամ կինոյի: Եվ ավելացնեմ նաև` հեռուստատեսության»,- Yelaket.am-ի հետ իր մասնագիտության, «Փախի՛ր կնոջիցդ» նոր ներկայացումը որպես ռեժիսոր բեմադրելու և գլխավոր կերպարում հանդես գալու շուրջ կսիվեց դերասան, ռեժիսոր Դավիթ Թադևոսյանը:

Անդրարադառնալով իր կերպարին` դերասանը նշեց․ «Իմ կերպարը հետաքրքիր է: Ունի երկու կին, միաժառմանակ երկուսի հետ էլ ամուսնացած է: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա:

Օրերից մի օր տեղի է ունենում մի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը: Եվ ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ»:

Դերասան-ռեժիսորն անկեղծորեն շեշտեց, որ ոչ մի կերպ իրականում նման չէ այն կերպարին, որին մարմնավորում է։ Եվ խոսելով ներկայացման ժանրից, նշեց․ «Ժամանցային ներկայացում է: Նպատակը լավ դերասանական կազմն է:

Հանդիսատեսը կարող է տեսնել բավականին հետաքրքիր դերասանական կազմ, հետաքրքիր զարգացող սյուժե և շատ ծիծաղելի իրավիճակներ»:

Եվ վերջում խոսելով դերասանական կազմի մասին Դավիթ Թադևոսյանն ասաց, որ գրեթե բոլորի հետ նախկինում աշխատել է․ «Արամի հետ Մխիթարյան դեռ Երևանից էլ ներկայացում ենք արել, Զորիկի հետ վաղուց ենք ծանոթ, Դավիթի հետ նույնպես:

Միայն Աիդայի հետ եմ այստեղ ծանոթացել: Հեշտ է աշխատելը, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալ են, իրենց գործի գիտակն են, հստակ հասկանում են խնդիրնեը և կարողանում են կատարել»- ամփոփեց ռեժիսորը:

Նյութի աղբյուրը` YN.am



Նման նյութեր