Շուրջ քառորդ դար, երկաթյա վարագույրը բացվելուց հետո, առաջին անգամ հյուրախաղերով հայրենիք են այցելում ոչ միայն սփյուռքահայ արվեստագետներ, այլև հայկական ծագում ունեցող բազմաթիվ, այս դեպքում՝ երաժիշտներ: Օրերս Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ծնունդով Մոսկվայից շվեյցարաբնակ, հայկական ծագում ունեցող ջութակահարուհի Մարիա Սոլոզոբովան:
Զրույցին ներկա ջութակահարուհու ամուսինը հավաստիացրեց, թե իր խոսքերով՝ «Կինս՝ Մարիան, րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երևանում»: Առանց մանրամասներ հաղորդելու ասաց, որ կնոջ հայրական կողմից պապն ու տատը հայեր են և հայոց պատմության ու հայկական մշակույթի մասին ինքը տեղեկացել է տիկնոջից:
Կայացած համերգում Մարիա Սլոզոբովան հանդես եկավ Մոցարտի Ջութակի թիվ 4 կոնցերտի մեկնաբանմամբ: «Մոցարտն իր 6 կոնցերտներում տալիս է կերպարային ինքնուրույն լուծում, որը նրա ստեղծագործական երևակայության թռիչքի ևս մեկ ապացույցն է: Եռամաս այս ստեղծագործությունները, իմ կարծիքով, աչքի են ընկնում հատկապես դրանց միջին մասերը, որոնց վրա բացահայտ ազդեցություն է գործել հենց մոցարտյան օպերային արիաների մեղեդայնությունը,- ասաց մեր զրուցակիցն ու ժպիտով հավելեց,- գուցե հայկական գենի միջոցով է ինձ փոխանցվել ցանկացած երկի հատկապես մեղեդային հատվածների նկատմամբ բացառիկ վերաբերմունքը»:
Ամբողջությամբ՝ aravot.am