Դատական համակարգը մենք բարեփոխել ենք մեկ օրում. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Դատական համակարգը մենք բարեփոխել ենք մեկ օրում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստի ժամանակ քննարկվում էր Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումյանյանին փոխհատուցելու հարցը:

Հարցը զեկուցում էր ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 25935/08 գանգատ) 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2500 (երկու հազար հինգ հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար»,- ասվում է քննարկվող հարցում:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 20 տարուց ավելի միլիոնավոր դոլարների գումարներ են ներդրվել, որպեսզի բարեփոխվի Հայաստանի դատական համակարգը, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել:

«Մենք այս հարցում մեկ օրվա մեջ կատարել ենք ամենամեծ բարեփոխումը. դա այն էր, որ Բաղրամյան 26-ից և որևէ այլ տեղից դատարաններին չեն հրահանգելու վճիռ կայացնել»,-նշեց Փաշինյանը, հավելով, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղաքական բանտարկյալ, և հետայսու քաղԱքական հետապնդումներ չեն լինելու:



Նման նյութեր