
Երևանի կենդանաբանական այգու ամառային տարեշրջանի բացումը կկայանա մայիսի 26-ին:
Այգու այցելուները հնարավորություն կունենան տեսնել առյուծների, գայլերի ու արջերի նոր ազատավանդակների պաշտոնական բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառումները, որոնց մեծ մասը լինելու է Այգու հանրային տարածքում:
Իսկ բուն այգու մուտքի տոմսերն այդ օրը կլինեն ամենաէժանը՝ 600 դրամ մեծերի և 200 դրամ փոքրերի համար: