Դոնալդ Թրամփը տառասխալով է գրել կնոջ անունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դոնալդ Թրամփը տառասխալով է գրել կնոջ անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Թվիթերում թույլ է տվել հերթական ուղղագրական վրիպակը: Նա կնոջ անունը տառասխալով է գրել: Իր գրառման մեջ շնորհավորել է կնոջը, որ բարեհաջող դուրս է գրվել հիվանդանոցից:

ԱՄՆ հեղինակավոր հիվանդանոցներից մեկում վիրահատել են Մելանյա Թրամփի երիկամը:

Իր թվիթերյան էջում նախագահ Թրամփը գրել է. Ուրախ ենք կրկին տեսնել մեր աննման Առաջին տիկնոջը Սպիտակ տանը: Մելանին իրեն լավ է զգում: Շնորհակալ եմ աղոթքների և բարեմաղթանքների համար:

Չնայած Թրամփը երբեք չի փայլել իր գրագիտությամբ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անունն էլ է ժամանակին տառասխալով գրել, հիմա էլ՝ կնոջ Մելանյայի անունն է տառասխալով գրում՝ Մելանի (Melania — Melanie):

Համացանցում սկսել են կատակել, թե իբր Դոնալդը հիվանդանոցից իր տիկնոջը չի դիմավորել , այլ՝ ոմն Մելանիին: Հիշեցնենք նաև, որ Մայրության օրվա կապակցությամբ, Դոնալդը մոռացել է շնորհավորել կնոջը, նախապես խոստովանելով, որ այդ օրվա համար ոչինչ չի նվիրել կնոջը:

soulpost.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը