Տաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Տաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր, աշխատասեր մարդ է. ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նման կերպ բնութագրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ լրագրողների խնդրանքով պատասխանելով այն հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը դյուրին է:

«Հանձին Նիկոլ Փաշինյանի, ես ինձ համար հայտնաբերեցի տաղանդավոր շատ արագ մտածող, պատրաստակամ, աշխատասեր մարդու, ում հետ ունեմ շատ լավ աշխատանքային հարաբերություններ: Իմ տպավորությունն է՝ երկկողմանի ունենք հարգալից, կառուցողական աշխատանքային հարաբերություններ: Որևէ խնդիր չեմ տեսնում իր հետ աշխատելու հարցում, ընդհակառակը, կարծում եմ, որ կարող ենք շատ լավ աշխատել միասին»,- ասաց Արմեն Սարգսյանը: