42 տարեկան տղամարդը հաղորդագրություն է գրել քրոջը ու նետվել կամրջից։
1976 թվականին ծնված Մելքումովը Մոսկվայում ինքնասպանություն է գործել, հայտնում է «ՕՊԵՐ Սլիլ» տելեգրամ-ալիքը։
Ոստիկանության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ մի տղամարդ կամրջից գետն է նետվել։ Նրանք մեկնել են Մոսկվայի շրջանաձև ավտոճանապարհի 76-րդ կմ և պարզել, որ Մելքումովը մայիսի 23-ին իր ավտոմեքենայով հասել է Մոսկվայի ջրանցքի վրայով անցնող կամրջի մոտ և ժամը 10:00-ի սահմանում զանգահարել քրոջը` Նելլիին։
Զրույցի ընթացքում նա ասել է, որ աշխատանքի հետ կապված դժվարություններ ունի, հետո հրաժեշտ է տվել քրոջն ու նետվել կամրջից։
10:30-ի սահմաններում քույրը նկատել է, որ եղբորից հաղորդագրություն է ստացել։ «Շատ, շատ եմ սիրում»,- գրել է եղբայրը։ Նելլին սկսել է զանգել եղբորը, բայց Մելքումովն արդեն չի պատասխանել հեռախոսազանգերին։
Փրկարար ծառայության աշխատակիցները Մելքումովի անշնչացած մարմինը դուրս են բերել ջրից։