Իլոն Մասկի հրթիռն այրել է Nasa-ի լուսանկարչի ապարատը
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկի հրթիռն այրել է Nasa-ի լուսանկարչի ապարատը

NASA-ի լուսանկարիչ Բիլ Ինգալսը զրկվել է իր լուսանկարչական ապարատից: Այս մասին Բիլ Ինգալսը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Ապարատն այրվել է Կալիֆորնիայի Վանդենբերգ բազայից Falcon 9 հրթիռի արձակման ժամանակ:

Լուսանկարչական ապարատը Canon DSLR տեսակի է և այն գտնվել է հրթիռի արձակման հարթակից 402 մետր հեռավորության վրա:

Հրթիռը կրում է հինգ Iridium արբանյակներ և GRACE-FO գիտական ապարատներ:

Լուսանկարիչը հրապարակել է այրված լուսանկարչական սարքի լուսանկարը և նշել, որ ամեն դեպքում այն շարունակում է լուսանկարել, քանի դեռ բոլորովին դուրս չի եկել շարքից: Նա նշել է, որ հրթիռի արձակման ժամանակ փոքր հրդեհ է առաջացել, որից էլ տուժել է լուսանկարչական սարքը:



Նման նյութեր