Վարչապետի հրամանով Արտակ Դավթյան նշանակվել է ՀՀ զինված ուժերի ԳՇ նոր պետ:
Արտակ Դավթյանը ծնվել է 1970 թվականին՝ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում: Զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
Դավթյանն ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
1995 թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։
1998 թվականից – բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 30-ը- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Պարգևներ և կոչումներ
Գեներալ-մայոր (2010):
«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2011):
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015):
Արիության մեդալ:
ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդա։
ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։
Ամուսնացած է, ունի 3 որդի։