Աշոտ Խուրշուդյանի հրապարակումը.
«Քաղաքական դեբատների մշակույթի ակունքներում ենք։ Օրինակ, չի կարելի նենգափոխել դիմացինի արածը ու հետո քննադատել նենգափոխվածը։ /straw man argument/:
Ինչու՞ չի կարելի, կասեք դուք։ Պատասխան, որովհետև երբ գաս իշխանության, նենգափոխածի սեփականատերն ես դառնալու, ու ստիպված ասելու ես, որ իրականությունը մի քիչ այլ է, քան ասում էիր ընդդիմադիր ժամանակ։
Նմանապես էլ, իշխանություն եղած ժամանակ չպիտի նենգափոխես ընդդիմադիրի արդար քննադատությունը, ու հետո ձևափոխած քննադատությունը ոտատակ տաս, քանի որ երբ դառնաս ընդդիմադիր, ստիպված նույն քննադատությունն ես անելու։
Քանի որ Հայաստանում ընդդիմությունը երբեք չէր եկել իշխանության, իսկ իշխանությունը երբեք իր տեղը չէր զիջել ընդդիմությանը /1998-ի բացառությամբ, ընդդիմություն-իշխանություն տեղափոխումը եղել է միայն ՀՅԴ-ի ու ՀՀՇ-ի մասով/, ապա այս մշակույթը ձևավորելու կարիք չի եղել։
Իսկ այս մշակույթը կարևոր է, քանի որ քաղաքական կարիերայի աստիճանով սկսում է բարձրացնել ոչ թե տաղանդավոր պոպուլիստին կամ ցինիկին, այլ փաստարկված բանավեճ անցկացնողին»։