Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է. «Օնիկ Գասպարյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ»։