Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը խորհրդարանում հարցերը կանոնակարգելիս հավասարապես է մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին: ԱԺ նախագահն այս մասին հավաստիացրեց լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերություններին՝ Բաբոլյանը նշեց՝ իրենց մարդկային հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել: «Եվ ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում՝ մեզ մոտ նույնպես ամեն բան հստակ կանոնակարգված է»,-նշեց Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ ունի քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է կուսակցության դիրքորոշմանը: Անդրադառնալով հարցին՝ հավանական է արդյոք, որ խորհրդարանը ցրվի, ասաց ՝ դրա համար ոչ մի հիմք չկա այս պահին: