
Ռուբեն Շուխյանի գրառումը.
«Կարծում եմ, այսպես էլ պետք է լինի. Հայաստանում համընդհանուր նորացման գործընթացը քայլ առ քայլ՝ «քայլ անելով» սկսվեց, և հիմա արդեն փուլ առ փուլ պետք է արձանագրվի տեսանելի առաջընթացը:
Ուշագրավ իրադարձությունները՝ Կարո Եղնուկյանին կալանքից ազատ արձակումը, Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը, վերջինիս հացադուլից դուրս գալը՝ այս ամենն արդեն երկրում սկսված ներքին կյանքի առողջացման գործընթացի կարևոր փուլերը կարելի է համարել»: