Սերոբ Խաչատրյանի գրառումը.
«Ես էլ ունեմ մասնագիտական տարակարծություններ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ընտրության գործընթացի, բովանդակության, մեխանիզմների հետ, բայց համաձայն չեմ անձնավորված մոտեցման հետ։ Անձին հրապարակային պիտակավորելուց վայրկյաններ անց պետք է ապացույցներ հրապարակես։ Պետք է հարգենք ԱՅԲ դպրոցում, հիմնադրամում և Գերազանցության ծրագրով ընտրված ուսուցիչներին։
ԱՅԲ հիմնադրամում, դպրոցում աշխատում են շատ բարձրակարգ մասնագետներ և ուսուցիչներ։ Բարձրակարգ են նաև Գերազանցության ծրագրով ընտրված ուսուցիչները։ Համենայնդեպս, նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում։ Իսկ ԱՅԲ-ի նախկին տնօրեն Դավիթ Սահակյանը, իմ կարծիքով, Հայաստանի լավագույն փոխնախարարներից է եղել։ Լայնախոհ, դիմացինին լսող, լավ մենեջեր։ Մարդ, ով ժամանակին հրաժարականի դիմում գրեց։ Պետք է հարգալից լինենք այս մասնագետների հանդեպ, ովքեր մեծ դեր կարող են ունենալ Նոր Հայաստանում։ Կա խնդիրները ողջամիտ լուծելու ձև. սեղանին դնել ապացույցներ և փաստեր։
Ու քանի դեռ չկան փաստեր, հարյուրավոր մարդիկ իրար դեմ են դուրս եկել։ Առանց այն էլ բզկտված կրթական համակարգն ավելի է բզկտվում»։