Փաստաբան Նորայր Նորիկյանի հրապարակումը.
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ինտելեկտուալ սպայակազմի ներկայացուցիչներից մեկը, ինչը շատ կարևոր ուղերձ է հանրության և զինված ուժերի անձնակազմի համար:
Գրեթե կասկած չկա, որ այս նշանակման վերաբերյալ վարչապետին հուշողն ու խորհուրդ տվողը եղել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Այս երկու անձանց նշանակմամբ, անկասկած, բոլորովին այլ հարթության վրա է դրվելու բանակի զարգացման հետագա ընթացքը՝ այն հստակ համոզմունքով, որ զինված ուժերի ապագան ինտելեկտուալ, գիտելիքի հիման վրա կառուցված բանակի կայացումն է:
Մնում է ակնկալել միայն, որ բանակի անձնակազմը համարժեք արձագանք կտա այս նշանակմանը»: