Մարդիկ, ովքեր փոփոխություններ են փնտրում կյանքում, կարծում են, որ «փոփոխություններն» ինչ-որ մեծ որոշման արդյունք են: «Ինձ պետք է տեղափոխվել այլ քաղաք», «Ես պետք է փոխեմ կարիերաս», «Ես պետք է մեծ նախագիծ սկսեմ», բայց երբեմն բավարար է անել այս 7 բաները, գրում է Cluber-ը:
- Սովորեք պատրաստել առողջ նախաճաշ
Օրը 10 րոպե, շաբաթը 7 օր. ընդամենը 1 ժամ պրակտիկա 1 շաբաթում: Իսկ 3 ամսվա ընթացքում Դուք կդառնաք իսկական շեֆ-խոհարար: Եվ, ընդ որում, կուսումնասիրեք ինչ-որ նոր բան և կընդունեք առողջ կերակուր:
- Կանգնել ձեռքերի վրա և հրումներ կատարել
Ձեր մարմինը միակ լավագույն ցուցանիշն է այն բանի, թե Դուք ինչպես եք Ձեզ զգում: Ամեն դեպքում, օրական 10 րոպե մարզանքն ավելորդ չի լինի: Համացանցը կօգնի Ձեզ գտնել ճիշտ վարժություններ:
- Շնչառական վարժություններ
Շնչառական վարժությունները, թերևս, ամենապարզ բաներից են, որոնք Դուք կարող եք սովորել, իսկ հետևանքները հսկայական են: Ուղղակի շնչեք 10 րոպեների ընթացքում՝ բացառապես կենտրոնանալով դրա վրա, և Դուք Ձեզ շատ հանգիստ և հավաքված կզգաք:
- Ուղեղի ստեղծագործ պաշարում
Ստեղծագործությունը «մկան» է, որը պետք է մարզել՝ ինչպես և մյուս մկանները: Յուրաքանչյուր օր 10 րոպեների ընթացքում գրեք 10 նոր մտքեր, որոնք այցելել են Ձեզ:
- Շաքար մի կերեք
Դա կօգնի Ձեր առողջությանը, չէ՞ որ շաքարը վատագույնն է մթերքների մեջ:
- Պատմեք Ձեր մտքերի մասին
10 րոպեների ընթացքում ուղղակի գրեք այն, ինչ գալիս է Ձեր մտքին: Մի մտածեք այն մասին, որպեսզի գրածն իդեալական լինի: Դա հիասքանչ կլինի ամբողջ բացասականից ազատվելու համար:
- Կարդացեք կամ երաժշտություն լսեք
10 րոպե կարդալը կամ երաժշտություն լսելը կօգնի Ձեզ ազատվել սթրեսից և լցնել գիտակցությունը նոր և հետաքրքիր մտքերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը