Ժամանակակից Հայաստանը, չնայած իր տարածքի փոքր չափերին, հանդիսանում է աշխարհի հնագույն գտածոների ամենաիսկական գանձարանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանց տասնյակը:
Կաշվե կոշիկ – 5500 տարեկան:
5500 տարեկան կաշվե կոշիկը հայտնաբերվել է հայաստանյան քարանձավներից մեկում: Աշխարհի հնագույն կոշիկի պատրաստման համար օգտագործել են կովի մշակված կաշի: Գտնված տրեխները խոտով էին լցված կամ ոտքերը տաք պահելու նպատակով, կամ էլ ապրանքի ձևը չկորցնելու համար: ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում անցկացված փորձաքննությունները հաստատեցին կոշիկի տարիքը: Միայն թե հայտնի չէ՝ տղամարդո՞ւ, թե՞ կանացի կոշիկ է եղել այն:
Աստղադիտարան – 7500 տարեկան:
Քարահունջը, որը հայտնի է նաև Զորաց քարեր անվանմամբ, կամ հակական Սթոունհենջը, քարե շրջան է, որը գտնվում է Երևանից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա: Տիեզերքում դեպի երկնային մարմիններն ուղղված ինքնատիպ անցքերի առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հնագույն քարե կոմպոզիցիան աստղադիտարան է, որը հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա. 5500թթ.:
Մարդու ուղեղ – 6000 տարեկան:
Հայաստանցի, ամերիկացի ու իռլանդացի միջազգային գիտնականներից բաղկացած թիմը դեպի Արփա գետը դուրս եկող քարանձավում գտավ ենթադրաբար 12-14 տարեկան աղջիկ երեխաների պատկանող 3 մարդկային գանգեր: 2007թ. պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերեցին մարդկային ուղեղի պահպանված կտորներ: Լաբորատոր փորձաքննությունը ցույց տվեց, որ դա աշխարհում մինչև այժմ գտնված ուղեղներից ամենահինն էր այսօրվա դրությամբ: Տվյալ տեղանքի խոնավ կլիման նպաստել էր գտնված մնացորդների մեջ լեյկոցիտների ու էրիթրոցիտների պահպանմանը: Այս պահին գենետիկ հետազոտություն է իրականացվում: Ընդ որում, հայտնի է, որ Հայաստանում հայտնաբերված մարդկային ուղեղի մնացորդները եգիպտական փարավոնների ուղեղներից մեծ են 1000-1200 տարով:
Փայտե սայլեր – 4000 տարեկան:
Հայկական Սևանա լճի սահմաններում գտնվել են ավելի քան 10 երկանիվ ու քառանիվ սայլեր: Աշխարհի ամենահին սայլերը գտնվում էին գերազանց վիճակում: Դրանց մի մասն այժմ ցուցադրվում է Հայաստանի Ազգային թանգարանում:
Կանացի ծղոտե կիսաշրջազգեստ – 5900 տարեկան:
Բամբուկե զգեստի մնացորդները հայտնաբերվել են 2010թ. Արենի-1 քարանձավում: Գտածոն պատկանում է մոտավորապես մեր թվարկության 39-րդ դարին: Աշխարհի հնագույն բամբուկե հագուստի վրա գուներանգներ կային:
Գինեգործարան – 6100 տարեկան:
Տարբեր երկրների հնագետների մի խումբ Հայաստանի հարավային մասում գտնվող քարանձավում գտավ մի մամլիչ, որը ծառայել էր խաղողը վերամշակելու համար: Այնտեղ հայտնաբերվել էին նաև խմիչքը պահելու համար նախատեսված տարաներ, խմորման հարմարանքներ, սերմեր ու խաղողի վազի չորացած մնացորդներ:
Մետաղամշակման կենտրոն – 6000 տարեկան:
Հայկական Մեծամոր բնակավայրում է գտնվում հնագույն մետաղագործական արդյունաբերությունը, որն իր մեջ ներառում է դոմնային 2 վառարաններ, հալեցման կենտրոն: Ենթադրվում է, որ առաջին երկաթը ձուլել են հենց այնտեղ:
Գործիքներ ու զենքեր – 325000 տարեկան:
Եվրոպացի ու ամերիկացի հնագետները Հայաստանի Նոր Գեղի տեղանքում հայտնաբերեցին բազմաթիվ քարե գործիքներ: Հայտնաբերվածը ձեռնոց նետեց հնագույն մարդկային նորարարությունների` աֆրիկական ծագում ունենալու տեսությանը:
Գյուղատնտեսական սյուժեներով նկարներ – 7500 տարեկան:
Հայաստանի շատ վայրերում կարելի է հանդիպել հնագույն նկարներ, որոնց վրա պատկերված են մարդկանց գյուղատնտեսական կյանքը պատկերող զանազան դրվագներ: Նրանցից մի քանիսը թվագրվում են ընդհուպ մեր թվարկության 12-11 հազարամյակներին:
Ռազմական նժույգներ – 4500 տարեկան:
Հայաստանցի հնագետ-գիտնականները հայտնաբերել են զոհաբերված մեծաքանակ կենդանիների թաղման վայր, ընդ որում, դրանցից շատերը ձիեր էին: Ինչպես բացատրում են մասնագետները, Ներքին Նավերում հայտնաբերված ձիերի մնացորդները պատկանում են կենդանիների, որոնց շահագործել են ռազմական նպատակներով: Ռազմաձիերի թաղման ամենահին վայրը մոտ 4500 տարեկան է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը