
Այսօր երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեծ թվով շրջանավարտներ հավաքվել էին «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ նշելու Վերջին զանգը:
Միջոցառման կազմակերպիչը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ում կողմից նման միջոցառում կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել: Միջոցառմանը ներկա էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլ հյուրեր:
Շրջանավարտներին ողջունելու էին եկել հայտնի երգիչ-երգչուհիներ, որոնց կատարումներն էլ ավելի լավ մթնոլորտ ապահովեցին: Իսկ արդեն օրվա հերոսները մեզ հետ զրույցում կիսվեցին իրենց զգացողություններով և ապագա ծրագրերով: