Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է փոշին լիարժեք մաքրի. թեթև «տունմաքրոցին» հարց չի լուծի. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է փոշին լիարժեք մաքրի. թեթև «տունմաքրոցին» հարց չի լուծի. armeniasputnik.am

Հայաստանի նոր իշխանությունը երիտասարդ է բառի բուն իմաստով, այդ պատճառով էլ նրան բնորոշ են երիտասարդության բոլոր հատկանիշները` տաքարյունություն, անհամբերություն, վճռականություն, թող որ կառավարման սակավ փորձի պարագայում։

Ինչ վերաբերում է ձեռնահասությանը, ապա դրա առկայությունը կամ, աստված մի արասցե, բացակայությունը, ժամանակի ընթացքում պարզ կլինի. մարդկանց պետք է ժամանակ տալ աշխատելու համար, առավել ևս, որ կենսական խնդիրներն անհաշվելի են։

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառներից էին արցախյան հիմնահարցի վերաբերյալ նրա հայացքներն ու մոտեցումները։ Առաջին նախագահին լսեցին և խնդրեցին հեռանալ, խնդրեցին առանց երկիմաստության։ Տեր-Պետրոսյանին երևի ավելի մեղմ կվերաբերվեին, եթե չլինեին ՀՀՇ-ի իշխանության սարսափելի տարիները։

Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո Սերժ Սարգսյանի գալուստով իշխանության «ժառանգականությունն» այս կամ այն չափով պահպանվեց, ինչը չես կարող ասել Հայաստանի նոր կառավարիչների մասին։ Սա ոչ վատ է, ոչ էլ լավ, այլ փաստ է, և հետևաբար նոր իշխանությունը մանևրելու համար ավելի ընդարձակ դաշտ ունի, քանի որ որևէ պարտավորություն չի ժառանգել և կարող է կամավոր ստանձնել կամ չստանձնել այդ պարտավորությունները։ Դե, կամ էլ գրեթե կամավոր։

Կառավարությունը երիտասարդ է, ինչպես ենթադրվում է` անփորձ, բայց անհամբեր ու վճռական տրամադրված։ Վճռականությունն արդեն իսկ երևում է գործնականում` հայտարարություններից դատելով. արդեն սպասում ենք բարդ կոռուպցիոն սխեմաների, խոշոր չարաշահումների, «Հյուսիս-Հարավ» բազմաչարչար ավտոմայրուղու, երկրի զբոսավայրերում տարբեր գերատեսչական օբյեկտների շինարարության հետ կապված հետաքննության արդյունքների բացահայտմանը։ Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ։

Բացի այդ, կան նաև արդյունահանող ընկերությունների հետ կապված բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագների ձևավորման հարց։ Այո, միլիոնավոր հարցեր կան, որոնց լուծման համար հանրային լուրջ պահանջ կա։

Այդ ահռելի խնդիրները մեկ կամ երկու ամսվա ընթացքում անհնար է լուծել, որքան էլ երիտասարդ և ակտիվ նախարարները փորձեն։ Էնտուզիազմն, իհարկե, կարող է արագացնել այդ խնդիրների լուծումը, սակայն պետք է լինի մտածված, կշռադատված և արդար։ Պոպուլիզմին տրվելու գայթակղություն կարող է միշտ էլ առաջանալ, բայց այդ դեպքում սթափեցումը տհաճ է լինում և կարող է հետևանքներ ունենալ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր