Մայիսի 25-ին, Արմեն Սարգսյանն իր արտասահմանյան առաջին այցն է կատարել ՀՀ նախագահի կարգավիճակում։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատմական իրադարձություն է համարում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Թբիլիսի։
Այս մասին Մարգվելաշվիլին ասել է հայ գործընկերոջ հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։ Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին Հայաստանի նախագահի մասնակցությունը Մարգվելաշվիլին պատմական է անվանել»,- գրված է հաղորդագրության մեջ։
Արմեն Սարգսյանը նաև հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ, որն ընդգծել է հայ-վրացական բազմադարյա, ամուր և բարեկամական հարաբերությունների կարևորության մասին և հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը նոր փուլ կմտնի։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նաև տեսանյութ է հրապարակել.