«Եվ կրկին, վարչապետը կարողանում է հին մտածելակերպի կարծրատիպեր կոտրել՝ վերջին զանգի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը անսպասելի հյուրանկալել էր սահմանապահ գյուղերի շրջանավարտներին։
Դեռևս սովետական տարիներից Հրազդանի ձորին հարող ու գաղտնիության վարագույրով շղարշված պետական «դաչաների» այդ տեղանքը Հայաստանում որպես փակ իշխանական համակարգի ամենացայտուն խորհրդանիշն էր համարվում:
Իսկ հիմա արդեն վերջապես այդ տարածքը բացված է ու «գաղտնազերծված», և իհարկե մեծ հույսեր ունենք, որ այսուհետ այդպես էլ լինելու է ցանկացած հաջորդ հայաստանյան իշխանությունների օրոք»: