Վահագն Թևոսյանի հրապարակումը.
«Վարչապետի ու մշակութային գործիչների երեկվա հանդիպմանը ես մշակութային գործիչներ գրեթե չտեսա: Փոխարենը տեսա բազում մենեջերների, որոնք մշակույթի կապիտալիզացիայի արդյունքներից էնքան էլ գոհ չեն: Այլ կերպ ասած՝ կոշիկ են կարել, մնացել ա պահեստում, կամ պահեստ չունեն: Բայց ի տարբերություն իսկական կոշկակարների փող են ակնկալում, քանի որ իրենց կոշիկը մշակութային ա:
Էդ մարդկանց վարչապետն իհարկե պետք ա ցրեր նենց, ոնց կարող էր: Վարչապետի ակնարկը մեյնսթրիմիստներին սա էր՝ նենց գործ արեք, որ մենք ժողովրդին մաքուր խղճով ուղարկենք ձեր մոտ, դուք էլ ձեր փողը աշխատեք:
Եթե անկեղծ լինենք, ինձ ընդհանրապես անհասկանալի էր էդ հանդիպման իմաստը, դրա մասնակիցների կազմը, ընտրված ֆորմատը՝ նոր Հայաստանում: Հույս ունեմ՝ ինչ-որ գալըչկա դնելու համար էր: Քանի որ, ինչպես վարչապետն ինքն էլ նշեց, Հայաստանում կա մշակութային կյանք, ավելին՝ նույնիսկ մշակութային թավշյա հեղափոխություն ա տեղի ունենում շատ դանդաղ, բայց Եղիշե Չարենցի տուն թանգարանը դրա հետ ուղիղ կապ չունի:
Իրականում թավշյա հեղափոխության գլխավոր կոմպոնենտներից մեկը հենց էդ փորձարարարական համարձակ ու ոչ զանգվածային արվեստ կերտողների ու էդ արվեստով դաստիարակվածների շարժիչ ուժն էր:
Նույնսիկ չեմ խոսում անդերգրաունդի մասին, քանի որ էդ մարդկանց մեծ մասը հանրային դեմքեր են, ազատ ինքնադրսևորվում են ու ստեղծագործում: Բայց էդ մարդկանց իմ իմացած մասի ֆունկցիոնալ հիմնական կարիքը արտադրած կոշիկը ծախելը կամ կոշիկի համար պահեստ հիմնելը չի, այլ ստեղծագործական հետազոտությունը: Ինձ էլ են երբեմն դրա մասնակիցը դարձրել, դա ներքին հեղափոխության բացառիկ ճանապարհ ա:
Ես այ էս մարդկանց հետ հանդիպում եմ ակնկալում՝ լավ զիլ դիսկուրսով, հետաքրքիր քննարկումներով: Ու վարչապետն էլ ոչ թե փող տալու կոչերին արձագանքի կամ քծնանքների տհաճությունից քրտնի, այլ նստի լսի, զրուցի: Ու եթե նույնիսկ փորձարար ու առաջադիմական արվեստի օժանդակության մեխանիզմ չծնվի էլ էդ հանդիպմանը, առնվազն գոնե հրաշալի պերֆորմանս կստացվի:
Թե չէ Չալդրանյանը հանճարեղ ցիտեց՝ ապաշնորհներն իրենք էլ արանքը կճղեն»: