«Ալբերտո» անվամբ մերձարևադարձային փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծովի հյուսիս-արեւմտյան մաս: «Twitter»-ում այս մասին գրառում է կատարել ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ հանգստյան օրերին ուժեղ հեղեղներ են սպասվում Յուկատան թերակղզում, Կուբայի արևմուտքում, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, Մեքսիկայի ծոցի հյուսիս-արևելյան հատվածում:
Փոթորկի արագությունը կազմում է 64կմ/ժ: