«Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը»
Advertisement 1000 x 90

«Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ հպանցիկ հետևում էի Նիկոլ Փաշինյանի և մտավորականների հանդիպմանը: Միանշանակ համաձայն եմ իմ լավ բարեկամ, Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ նման հանդիպումները սովորաբար երեք հիմնական լեյտմոտիվ ունեն:

Առաջին` քծնանքը, երկրորդ` սեփական նախագծերի համար գումար ուզելը և երրորդ` այլոց վրա գործ տալը: Երբ ես դեռ լրագրող էի «Հայկական Ժամանակում», մի տևական հատված ուսումնասիրել եմ հայ մտավորականության մի հատվածի մատնագրերն ու քծնախառն ուղերձներն առ օրվա իշխանությունը:

Փաստորեն, մեկ դար անց ևս ոչինչ չի փոխվում: Ներողություն եմ խնդրում իրական մտավորականներից, որոնց մեծ մասին ես չտեսա երեկվա քննարկմանը: Իհարկե, մեկ-երկու լուրջ հարցադրումներ երեկ, այնուամենայնիվ, հնչեցին»: