
Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջոցառումների համար իրականացվող դրամահավաքներն աստիճանաբար վերանում են:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվել: Դրամահավաքն ամբողջությամբ չի վերացել, բայց տոկոսային հարաբերությամբ պակասել է: Առավոտյան ոչ ամբողջական ինֆորմացիա եմ ստացել երեկվա հետ կապված, որ ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, և սա վկայում է, որ մեր աշակերտներն ու նրանց ծնողներն ավելի իրավագիտակից են դարձել և լսել են մեր հորդորները»,- ասաց Հարությունյանը: