Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները
Advertisement 1000 x 90

Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները

Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները սկսել են տոնել իրենց հաղթանակը: Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, երկու «Էքզիթ փոլ»-ի  արդյունքներով,  մայիսի 25-ին կայացած հանրաքվեի մասնակիցների 69 տոկոսը կողմ է արտահայտվել Սահմանադրության համապատասխան դրույթի փոփոխության համար: Ներկայում Սահմանադրության դրույթներից մեկով արգելվում է աբորտը, բացառությամբ այն դեպքերի, երբ ռեալ կա կնոջ կյանքի վտանգ:

Նշվում է, որ հանրաքվեի մասնակիցների թիվը գերազանցում է 70 տոկոսը: Իռլանդացիները քվեարկությանը մասնակցել են առավել ակտիվ, քան 1996 թվականին, երբ երկիրը լուծել է ապահարզանների օրինականացման խնդիրը: Եթե «Էքզիթ փոլ»-ի արդյունքները հաստատվեն, ապա իռլանդուհիները իրավունք կստանան հղիությունն ընդհատել մինչ 12 շաբաթականը ցանկացած դեպքում:



Նման նյութեր