«Եթե էտքան «մտահոգ» քաղաքացի ես, բարեկարգեիր, որպես շրջանավարտ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե էտքան «մտահոգ» քաղաքացի ես, բարեկարգեիր, որպես շրջանավարտ»

Դիանա Սահակյանի հրապարակումը.

«Մի հետաքրքրիր երևույթ է տեղի ունենում այս օրերին. փաստացի նախկինում Երևան քաղաքի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը, ով մեծամասամբ լռել է նիստերին և լուռ քվեարկել, բացառությամբ մեկ-երկու դեպքերի, այսօր արդեն, երբ ԱԺ պատգամավորի մանդատը հետ վերցրեց, փորձում է որպես ակտիվ քաղաքական գործիչ երևալ կամ մտագոհ քաղաքացի «խաղալ»՝ ինչ-ինչ շրջանակներում դիվիդենտներ քաղելու համար, բայց, անիմաստ է, մեկ է ֆալշը զգացվում է:

Այնպիսի տպավորություն է, որ պատգամավոր տղայի մոտ ներքին բախում կա կամ, ինչպես ասում են, երկփեղկման սինդրոմ՝ ինչը դրսևորվում է տոտալ անտեղյակությամբ և հասարակության վրա տպավորություն թողնելու դատարկ փորձերով:

Այսօր «մտահոգ» դեմքի արտահայտությամբ խոսում է իր սովորած Դերժինսկի դպրոցի առջևի անխնամ տարածքի մասին, որը գտնվում է Չարենցի 25/1 հասցեի տարածքում՝ առանց իմանալու, որ այդ տարածքում ներդրումային ծրագիր է իրականացվում, որն էլ վաղուց առկա է քաղապետարանի ներդրումային ծրագրերի բաժնում:

Հիմա, ինչեմ ուզում ասել, հարգելի Ալեն, հերիքա սուտ կերպարներ խաղաս, իսկ ուր էիր դու, որպես ավագանու անդամ, երբ մշակվում էին ներդրումային փաթեթներն ու ծրագրերը, մի անգամ ձեն-ծպտունդ չլսվեց, գեթ մի անգամ երևանցին չլսեց քո խոսքը, քաղաքի զարգացման մասին, մի անգամ չտեսավ, թե ինչ ծրագիր ես առաջարկում այս կամ այն ոլորտը զարգացնելու համար:

Հ.Գ. Եթե էտքան «մտահոգ» քաղաքացի ես, բարեկարգեիր, որպես շրջանավարտ, դպրոցի առջևի տարիներով անմխիթար վիճակում գտնվող այդ տարածքը»:



Նման նյութեր