«Նոյյան Տապան»-ի հյուրերն են Սաթիկ Սեյրանյանը և Շահան Գանտահարյանը, Հարութ Սասունյանը և Վաղինակ Վարդանյանը. noyan-tapan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Նոյյան Տապան»-ի հյուրերն են Սաթիկ Սեյրանյանը և Շահան Գանտահարյանը, Հարութ Սասունյանը և Վաղինակ Վարդանյանը. noyan-tapan.am

Մայիսի 28-ին ժամը 10։00-ին Երևան-Լոս Անջելես տեսակամուրջով ուղիղ հեռարձակվում է «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարը։  Հյուրերն են  Երևանից «168 Ժամ» թերթի խմբագիր և «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի վարող, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը,  Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը   ԱՄՆ-ից  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Մայիսի 28-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել նաև առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդման Youtube-յան տեսագրությունը քիչ ուշ։ Հաղորդումը վարելու է «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։

noyan-tapan.am