
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Հանրապետության տոնի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։