
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Հանրապետության hրապարակում տեղի ունեցավ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մեծ համերգ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի և ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի ուղեկցությամբ մտավ հյուրերի համար նախատեսված օթյակ։
Նախքան իր տեղը զբաղեցնելը, որը առաջին շարքերում չէր, Փաշինյանը «ճեղքեց» թիկնապահների պաշտպանությունն ու մոտեցավ քաղաքացիներին։ Ողջունեց նրանց, ձեռքով բարևեց, այնուհետ առանձին- առանձին մոտեցավ ներկա պաշտոնյաներին, քաղաքական ու մշակութային գործիչներին։ Ընթացքում նույնիսկ փափուկ խաղալիք նվեր ստացավ։