«Անվանական հերոսները չեն կերտում հաղթանակը». Տիգրան Պասկևիչյան
Advertisement 1000 x 90

«Անվանական հերոսները չեն կերտում հաղթանակը». Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանի գրառումը.

«Լուսահոգի պապս 1918-ին եղել է աշխարհազորային։ Պատմում էր, որ Մայր Աթոռի բակում իր նման հազարավոր ջահելներին ոգևորել և օրհնել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Զինական ղեկավարներն էլ են ոգեշնչել ու, կներեք օտարաբանության համար՝ դուխ տվել։

Հետո կաթողիկոսն ասել է՝ դե գնացեք տուն (ինքն այդ ժամանակ Էջմիածնում է ապրելիս եղել), գնացեք հաց-մաց, շոր-մոր վերցրեք ու եկեք։

Զինական ղեկավարները, սակայն, փակել են աշխարհազորայինների ճանապարհը և … ուղիղ ռազմաճակատ։

Ինքը հայտնվել է Բաշ Ապարանում։ Կռվել է։ Չի զոհվել։

Ասածիս բարոյախրատը գիտեք ո՞րն է։ Անվանական հերոսները չեն կերտում հաղթանակը։ Հաղթանակը կերտում են նրանք, ովքեր գուցե փախչեին վանքի տարածքից կամ գուցե զոհվեին՝ ինձ փրկելով այս տողերը գրելու, իսկ ձեզ՝ կարդալու ձանձրույթից»։