Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած բազկամարտի Եvրոպայի առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Նվերը մարզվել էր ընդամենը երեք ամիս ու առաջին անգամ էր հանդես գալիս միջազգային մրցաշարում, ու արդյունքը եղավ այն, որ նվաճեց երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։