Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ, էլի: Մի տեսակ կատարյալ մանկամտություն է, երբ փորձ է կատարվում Սարդարապատում կայացած «սովետական երգերի փառատոնի» պատասխանատու հռչակել գործադիր իշխանության նախկին ներկայացուցիչներին: Հասկանում եմ, մարդիկ քաջություն չունեն հայտարարելու որ այս կերպ նույնպես փորձ է կատարվում շահել Մոսկվայի կասկածամիտ սիրտը, ու այս ամենը Սոչիում արտասանած «Боже, храни Российскую Федерацию» օրհնանքի շարունակություն է, և փորձում են ֆեյսբուքյան իրենց տուզիկների միջոցով մարդկանց համոզել, թե բա ներկայիս գործադիր այս ամենի հետ ոչ մի կապ չունի, ու իբր անգամ իրենք անակնկալի են եկել:
Ընդ որում, իհարկե, այդպես չէ, բայց եթե փորձ է կատարվում համոզելու, թե իբր մեկ ամիս լինելով գործադիր իշխանություն, դու փաստացի չես տիրապետում անգամ գործադիրում տեղի ունեցող այսպիսի արարողակարգային հարցերին, ապա դա շատ ավելի վատ է, քան թե եթե անկեղծ ընդունես, որ միակ պատասխանատուն դու ես: Այսինքն՝ երկրի գործադիր ղեկավար լիենելով, գնում ես մի միջոցառման, չիմանալով թե այնտեղ ինչպիսի՞ օրակարգ է: Ստացվում է, որ ինչ-որ մեկը կարողանում ա քեզ հանգիստ մանիպուլացնի՞, եթե կարողանում ա, ապա դու էլ ինչ գործադիր՞: Իսկ ցանկացած տրամաբանող մարդու համար պարզ է, որ այն պահից սկսած, երբ նախկին կառավարությունը հրաժարական տվեց և ձևավորվեց նոր կառավարություն, գործադիրում տեղի ունեցող ցանկացած անգամ չնչին մանրուքի միակ ու միակ պատասխանատուն դու ես, անգամ եթե քեզ իրոք մանիպուլացրել են կամ խաբել…
Իշխանությունը մանկապարտեզ չի, լրջանալ ա պետք, ու ընդունակ լինել ստանձնելու պատասխանատվություն, անգամ սեփական ոչ պոպուլյար քայլերի համար…
P.s. Ընդ որում, կատարյալ միամտություն ա փորձել ռուսներին շողոքորթել այս կարգի կալինկաներով ու իրենց հասցեին սիրո խոստովանություններով՝ Մոսկվան կարծիք ա կազմում ՖՍԲ-ի ու ԳՌՈւ-ի համապատասխան տեղեկանքների հիման վրա, ոչ թե նման կլոունադայով…»: