Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի գրառումը.
«Տհաճ «երկխոսություն».
Ինձ տհաճություն պատճառեց Ռեսթարթի ակտիվիստների և ԵՊՀ ռեկտորի «երկխոսության» տեսագրության դիտումը: Ու խնդիրն այստեղ ռեկտոր Սիմոնյանի գործունեության գնահատականը չի (այն մեծ մասամբ, այո, դրական չի), ոչ էլ այդ «երկխոսության» բովանդակային մասը:
Առաջին խնդիրը՛ ձևն է, երբ տարեց հիվանդ մարդուն նստացնում են մեղադրյալի աթոռին նրա թոռների տարիքի ուսանողները: Որոնք, թվարկելով Ա.Սիմոնյանի մեղքերը, կարծում եմ, չափազանց գերագնահատում են դատավոր լինելու սեփական ունակություններն ու իրավունքները: Ու ոչ մի միտք չեն արտահայտում ԵՊՀ ապագայի մասին, ոչ մի տեսլական, պայծառ գաղափար, ծրագիր… Միայն անցյալի վիրավորանքների թվարկում:
Երկրորդ խնդիրը՛ ոճն է (բանավեճի կանոնների խախտում, անձի որակումներ, վիրավորանքներ, բացասական էմոցիաներ…), և այդ ոճը հարիր չի Ալմա Մատերի ոչ մի անդամին:
Գտեք ԵՊՀ խնդիրների լուծման, ռեկտորի հրաժարականի պահանջի այլ եղանակներ, բարեկամներ: Տխուր պատկեր կունենանք, եթե շշմելու հեղափոխության պլյուսը աննկատ փոխվի հեղափոխական մինուսի:
P.S. Եվ մի մեջբերում Գ.Պոմերանցի «Բանավեճի դոգմատները» աշխատությունից. «Дьявол начинается с пены на губах ангела… Всё рассыпается в прах, и люди, и системы, но вечен дух ненависти в борьбе за правое дело, и потому зло на земле не имеет конца»».