Երբ ես 18 տարեկան էի… ուզում էի հեղափոխություն անել:
Հայաստանը… ֆանտաստիկ երկիր է:
Նոր Հայաստանը… ավելի ֆանտաստիկ երկիր է:
Անհնարին թվացող ամեն բան… հնարավոր է իրականացնել նվիրման, համառության և աշխատանքի շնորհիվ:
Ու գիտեք… ամեն ինչ լավ է լինելու:
Քաղաքականությունը նման է… բլոտի:
Այստեղ անազնիվ լինելը… հակառակ ձևավորված կարծիքին, օրինաչափություն չէ և չպիտի լինի:
Բայցևայնպես… կարծում եմ՝ ապագա քաղաքական անազնիվները երբեք չեն մոռանա, թե ինչ եղավ իրենց նմանների հետ 2018-ի ապրիլին:
Մեր իրական թշնամին… պետական և հանրային ինստիտուտների՝ դեռևս բավարար չափով ձևավորված չլինելն է:
Ուստի… դրանք ձևավորելն ու ամրապնդելը պետք է լինի մեր առաջնային գործը:
Թավշյա հեղափոխությունը հնարավոր եղավ այն պատճառով… որ ժողովուրդն ուզեց, որ այդպես լինի, իսկ ժողովրդի կամքի դեմ խաղ չկա:
Երկրի հակառակ կողմից… եկավ Նիկոլը:
Հեղափոխությունը սկիզբն է… զարգացման ու առաջադիմության:
Վստահ եմ, որ… Հայաստանում հետադիմությունն այլևս երբեք իշխանության չի գալու:
Հայաստանում այլևս հնարավոր է… ամեն ինչ՝ օրենքի շրջանակներում:
Մեզ այսօր, առավել քան երբևէ պետք է… թողնել, որ մարդիկ իրենք որոշեն, թե ինչ է իրենց պետք. առավել քան երբևէ:
Իսկ փոփոխությունները… չեն ուշանա:
Դուխով լինելը… օգտակար է առողջության համար:
Եվ այնուամենայնիվ… դուխով, բայց կասկով:
Թեպետ բոլորը բողոքում էին, բայց… անհուսության մթնոլորտը խանգարում էր այդ բողոքը վերածել իրական գործողության:
Այսօր երիտասարդները պետք է… իրենք որոշեն, թե ինչ է իրենց պետք:
Պաշտոն ունեցող մարդը… պետք է հասկանա, որ Հայաստանը իր բոստանը չէ:
Վաղվա Հայաստանը… արդեն եկել է:
Լավ կրթություն ունենալով հնարավոր է… ավելի լավ կյանք ունենալ:
Թեպետ երբեմն… կրթությունը երկրորդական է:
Արդարադատությունը… կենսական անհրաժեշտություն է:
Կուզեի բոլորը միշտ հիշեն… որ Հայաստանում իշխանությունը պատկանում է և միշտ պատկանելու է ժողովրդին:
Ամենադժվար բանը Հայաստանում… անհուսության մթնոլորտը կոտրելն էր, ու մենք բոլորովս արեցինք դա:
5 տարի հետո մեր հայրենիքը… կլինի ավելի զարգացած, ավելի ժողովրդավար և ավելի հզոր, եթե բոլորս աշխատենք այդ ուղղությամբ հենց այսօրվանից:
Ես հավատում եմ… որ Հայաստանին հրաշալի ապագա է սպասվում:
Կուզեի էլ ոչ ոք… չհուսալքվեր, որովետև զարգացման շարժիչ ուժը հենց հույսն է:
Բայցևայնպես…. հույս միշտ կա:
Ես Ռուբեն Ռուբինյանն եմ, ես… Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եմ: