1-2 օրից լրջագույն խոսակցություն կունենանք կառավարության ծրագրի շուրջ։ Մինչ այդ կուզենայի բարձրացնել առաջին հայացքից մանր թվացող, բայց իրականում կարևոր և հեշտ լուծելի մի քանի հարց։
1. Դեպի ՀՀ թռչող և ՀՀ-ից թռչող ուղևորատար օդանավերում պարտադիր պետք է լինեն հայերեն լեզվով հայտարարություններ։ Այսօր Կիևից-երևան ուկրաինական МАУ ավիաընկերության օդանավում հաղորդումները ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն էին։ Սա անթեույլատրեւլի է։ Քաղավիացիայի վարչությունը պետք է զգուշացնի, շտկվելու համար մի քանի օր տա և, չկատարելու դեպքում, տուգանի նման ավիաընկերություններին։ Այդ ինչպե՞ս է, որ Austrian airlines-ը անում է, АЭРОФЛОТ-ն անում է, իսկ սրանք՝ ոչ։
1. ՀՀ թռչող և ՀՀ-ից թռչող ուղևորատար օդանավերում պարտադիր պետք է լինեն հայերեն լեզվով հայտարարությունները։ Այսօր Կիևից-երևան ուկրաինական МАУ ավիաընկերության օդանավում հաղորդումները ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն էին։ Սա անթեույլատրեւլի է։ Քաղավիացիայի վարչությունը պետք է զգուշացնի, շտկվելու համար մի քանի օր տա և, չկատարելու դեպքում, տուգանի նման ավիընկերություններին։ Այդ ի՞նչպես է, որ Austrian airlines-ը անում է, АЭРОФЛОТ-ն անում է, իսկ սրանք ոչ։
2. Զվարթնոց օդանավակայանը թռեիչքները (մեկնում և ժամանում) պետք է հաղորդի հայերեն և այն երկրի լեզվով, որտեղից ժամանում է (մեկնում է) ինքնաթիռը։
3. Անհասկանալի է Զվարթնոց ժամանած ուղևորների ավտոմեքենաներով սպասարկման կազմակերպման սխեման։ եթե ձեզ դիմավորում են մեքենայով, ապա պետք է պարտադիր գնան ավտոկանգառ։ Ընթացքից ձեզ չեն կարող վերցնել (այն դեպքերի համար, երբ դուք ժամանել եք ավելի շուտ, քան ձեզ դիմավորող մեքենան)։ Այլապես տուգանված եք։ Ժամանման սրահի դիմաց Կանգառի հնարավորություն ունեն միայն տաքսիները։ Ինչո՞ւ։