
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ավստրիայում:
Մեր ընտրանին պատրաստվում է հունիսի 4-ին կայանալիք ընկերական խաղին: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները կմրցեն Մոլդովայի հավաքականի հետ:
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր հավաքականին են միացել Ղազախստանում հանդես եկող մեր երկու ֆուտբոլիստները` «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին և «Ժետիսուի» կազմում հանդես եկող Էդգար Մալաքյանը: