Վիրավորված Սարգիս Ստեփանյանը` բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վիրավորված Սարգիս Ստեփանյանը` բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել և կորցրել է 3 վերջույթները, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել` հաշմանդամություն ունեցողների մրցումներում:

Հայ մարզիկը Physical (PIDH) siting 80կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Հիշեցնենք` նախորդ տարվա նոյեմբերին Ստեփանյանը դարձել էր բազկամարտի աշխարհի չեմպիոն` լեհական Ռումիա քաղաքում ընթացած բազկամարտի աշխարհի Գավաթի առաջնությունում նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է նաև Խաչատուր Սարիբեկյանը, ով Physical (PIUH) standing 85կգ քաշային կարգում դարձյալ աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող մեր մյուս մարզիկներից Վահան Տեր-Բալյանը մինչև 21 տարեկանների 70կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Իսկ Հարություն Մխիթարյանը Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

armsport.am