Արմեն Աշոտյանի հրապարակումը.
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ այսօրվա սկանդալը ծածկադմփոց անելու անհաջող ու փնթի փորձի մասին։ Ակնհայտ է, որ հայկական կողմի խնդրանքով հետին թվով սրբագրվել է նաև ՌԴ ԱԳՆ կայքում այսօրվա ասուլիսի Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հատվածը։
Տեսագրության և արձանագրության միջև առկա կարևոր տարբերությունը վկայում է հայ-ռուսական հարաբերություններում նոր իշխանությունների օրոք ծագած լրջագույն խնդիրների մասին, որոնց կոծկելու փորձերը միայն վատթարացնում են իրավիճակը։
Արտաքին քաղաքականության հիմնախնդիրները հեղափոխական պաթոսով լուծել հնարավոր չէ»։