Օգտատերերից մեկն էլ սեփական նախաձեռնությամբ թարգմանել է նամակը.
Հարգելի պարոն վարչապետ, բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան տոնի և անկեղծ շնորհավորանքներս ձեր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ դուք կկատարեք ձեր առաքելությունը և հանդես կգաք առաջինը մեր ժողովրդի շահերից: Ինչպես գիտեք, ես մեծ հուզմունքով ու հպարտությամբ հետևեցի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ 1988 թ. Երկրաշարժից և Հայաստանի Հանրապետության բռնկումներից հետո ես արեցի ամեն հնարավորը իմ ազգի համար։
Չնայած բոլոր խոչընդոտներին երկրի իրավիճակը բարեբախտաբար փոխվել է: Ձեր շնորհիվ այսօր Հայաստանում նոր հույս կա հայ ժողովրդի համար, այն ժողովրդի, ով հավատացել և կանգնած է եղել Ձեր կողքին։ Ցանկանում եմ ամբողջ սրտով, որ Հայաստանի երիտասարդները կարողանան համախմբել իրենց ուժերնը, բոլոր նոր մտահղացումներն ու նոր ծրագրերը կարողանան ի կատար ածել Նոր Հայաստանում։
Այդ պատճառով է, որ ես ներգրավված եմ մշակութային կենտրոնի ստեղծման նախագծում և հույս ունեմ, որ այս նախագիծը զգալի ազդեցություն կունենա մեր ժողովրդի զարգացման համար: Ես կխնդրեմ մեր թիմին Ազնավուրի հիմնադրամից ձեզ հետ կիսվել մեր ծրագրերով: Ես շատ կցանկանայի գալ այս Նոր Հայաստանը և հանդիպելու մեր ժողովրդի ապագան կերտող ուժերին:
Սիրով՝ Շառլ Ազնավուր