Սեդրակ Մկրտչյանի հրապարակումը.
«Արցախում ցույցերի մասին բան չեմ գրել։ Ուրեմն կարճ կոնկրետ.
Կարծում եմ, որ թեման էս մի դեպքը չի, այլ ուժայինների արտոնյալ լինելու, որոնց կողքին շարքային քաղաքացիները իրենց ճնշված են զգում առօրյայում։ Էս դեպքում ոնց հասկանում եմ միանշանակ չի հատուկ ծառայությունների մեղավորությունը։ Բայց հաբրգածության դեմ պետք է պայքարել միշտ ու բոլոր ժամանակներում։ Ու եթե ցույցերի արդյունքում հասարակական հավասարությանը փոքր ինչ մոտ ենք գալու, կարծում եմ այս ամենը լավ գործընթաց է։
Քննադատել բոլոր վատ երևույթները պարտավորություն է, որ ամեն քաղաքացի պետք է իր վրա վերցնի, եթե ուզում է իր երկիրը լավ տեսնի։ Էլ չեմ ասում լրագրողները։ Ու սա անկախ նրանից երկիրը պատերազմի մեջ է, թե չէ։ Պատերազմական իրավիճակը նառուշիլովկա չի վատը չտեսնելու համար։ Եթե որևէ մեկին թվում է, թե Արցախում ամեն ինչ բարի ու պուպուշ է, շատ սխալվում է։ Շատ բաներ բարելավման կարիք ունեն, իսկ ցույցերը կարող են տասնամյակներ տևող կոսմետիկ փոփոխությունները օրերի ընթաացքում ավարտին հասցնել։ Կամ ապակայունացնել իհարկե, բայց հույս ունեմ թե ցուցարարները, թե իշխանությունը այդքան խոհեմություն ունեն ապակայունացման չտանելու»։
Այսօր հայտարարեցին ցույցերի դադարեցման մասին։ Հույս ունենանք դրական տեղաշարժեր կհետևեն։