Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հարցը կփորձենք լուծել կոնսենսուսով. Լենա Նազարյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հարցը կփորձենք լուծել կոնսենսուսով. Լենա Նազարյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության մասին. tert.am

ԱԺ «Ելք» խմբակցությունը դեռ չի որոշել, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ղեկավարի ընտրության հարցը հետաձգվել է: Ըստ նրա՝ այս հարցում հարկավոր է կուսակցության ղեկավարների որոշում:

Նազարյանը շեշտեց՝ քանի դեռ դաշինքը որոշում չի ընդունել՝ ընտրություններին դաշինքով է մասնակցելու, թե առանձին, այս հարցում որոշման չեն հանգել:

«Եթե կլինի որոշում, որ առանձին ենք գնում, ապա այդ պարագայում կուսակցությունները գուցե որոշեն առանձին գործել: Տարբեր հարցեր են առաջանում: Մենք հակված են բոլոր տարբերակները քննարկել եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սա էլ կփորձենք կոնսենսուսով լուծել»,- ասաց պատգամավորը:

Նազարյանը խոստովանեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել իրեն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Էդմոն Մարուքյանին:

tert.am



Նման նյութեր