Վահագն Թևոսյանի հրապարակումը.
«Էսօր Բյուջեի կատարողականի լսումների ժամանակ հարց ա հնչել, թե էդ ինչ 2 միլիարդ դրամի խախտումներ ա արել Հանրայինը: Հանրայինի տնօրենը բացատրել ա, որ դրանք շեղումներ են եղել, ոչ թե յուրացումներ, ու արդեն ուղղվել են: Նույնը ասել ա նաև ֆինանսների նախարար Ջանջուղազյանը՝ ներկայացնելով ֆիննախի ստուգումների արդյունքները:
Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ՝ տարել-բերել ու բերանին ա եկել, թե պարոն Ջանջուղազյան, իմ համար լրիվ անհասկանալի ա, թե Դուք ինչու եք փաստաբանի դեր ստանձնել: Ասածս էն ա, որ սա է՛լ ա իմ երազած երկիրը, երբ իշխող ուժի պատգամավորը նույն ուժի նախարարի վրա մուննաթ ա գալիս ու դա անում ա ոչ ձևական:»