Հայ-ամերիկյան կոմպրոմատ՝ ընդդեմ Թուրքիայի. «Մոդուս վիվենդի». lratvakan.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայ-ամերիկյան կոմպրոմատ՝ ընդդեմ Թուրքիայի. «Մոդուս վիվենդի». lratvakan.am

Գրեթե մեկ դար առաջ Ազգերի լիգան զրկեց Թուրքիային Վանի, Տրապիզոնի, Էրզրումի ու Բիթլիսի նահանգների վրա ունեցած տիտղոսից: Այդ նահանգները պետք է վերադարձվեին Հայաստանին, բայց ԱՄՆ Սենատը մերժեց Հայաստանի նկատմամբ մանդատ վերցնելու հարցը: Ու դրա պատճառն ամենևին էլ ցանկության բացակայությունը չէր: Սակայն Սենատի մակարդակով հարցի քննարկումն ինքնին հաստատեց Ազգերի լիգայի որոշումը: Ըստ այդմ, մինչև այսօր էլ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան չունի որևէ իրավասություն այդ նահանգների վրա:

Սա Հայաստան-ԱՄՆ մեկդարյա հարաբերությունների այն կարևորագույն էջերից է, որը, ցավոք, մոռացել ենք մենք, բայց շատ լավ հիշում են թուրքերը: Ինչպե՞ս դարձնել այս հարցը Թուրքիայի դեմ լծակ՝ մեր և ԱՄՆ ձեռքում: Թեմայի մասին մանրամասն՝ «Մոդուս վիվենդի» հաղորդաշարի այս թողարկմանը:

lratvakan.am



Նման նյութեր