Հունիսի 4-ի երեկոյան ռուս–ադրբեջանական սահմանին ապօրինի սահմանահատման դեպք է կանխվել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը, Ադրբեջանի Ղուսարի շրջանի Յուխարը Զեյխուր գյուղի տարածքում ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել։
Պարզվել է, որ սահմանախախտը 1996 թվականին ծնված Վադիմ Մարդանի Զեյնալովն է։ Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահների հրահանգներին և զինված դիմադրություն է ցույց տվել վերջիններիս։
22-ամյա սահմանախախտ երիտասարդը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակի հետևանքով սպանվել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։