
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով պարգևատրելու արարողությունը։ Միջոցառմանը ողջունի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Խորհրդային շրջանի հայ հայտնի լողորդին մեդալով պարգևատրել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը։