
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը: «Norway chess»-ի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը: 7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով առաջատարների շարքում է: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: