Արթուր Դանիելյանի հրապարակումը.
«Ստեփանակերտում տենց պսևդո-լիբերալների կուտոկ կա, որոնք հանրայնորեն միշտ մարդու իրավունքներից են խոսում, բայց իրենց հրապարակային գործունեության ետևում միշտ նույն վոինի ականջներն են երևում: Չկարողանալով Փաշինյանի ուսերով Կարապետյանին բերել նստցնել վարչապետի աթոռին, ու Երևանում տեղի ունեցած «հաղփոխությունից» դուրս մնալով, մեր սլավոնաֆիլ եղբայրները որորշեցին բլից կրիգ իրականացնել Ստեփանակերտում և բարեբախտաբար անփառունակ տապալվեցին:
Ու թեպետ Բակո Սահակյանը քաղաքական անհրաժեշտ բոլոր քվեները ստացել էր հայ լիբերալիզմի փարոս հանդիսացող Տեր-Պետրոսյանից ու Փաշինյանից, նա կտրուկ գործողությունների չդիմեց և դիմեց կադրային զիջումների: Ցավում եմ, որ մասնավորապես անվտանգության համակարգում մեծ ներդրում և ներուժ ունեցող մարդիկ ստիպված կլինեն լքեն պաշտոնները, թեպետ վստահ եմ նրանք Արցախում դեռ ահագին անելիք ունեն ու անգոծ չեն մնա:
Բլից կրիգը համարում եմ տապալված, քանի որ այն չի բերել իշխանափոխության, սակայն հարցը կուլուարներում լուծելու փոխարեն ճիշտ կլիներ պետությունը իր քաղաքացիներին տեղեկացներ, թե ով ով է և ինչ է ուզում իրականում: Թափանցիկությունը ահագին կօգներ ապագայում նման սադրանքներից խուսափելիս:
Հ.Գ. երբ իմանում ես, որ Ազատության լրագրողներին Արցախում տեսնելիս պատահական անցորդները իրենց հասցեին հայհոյանքներ են հնչեցնում, հասկանում ես, որ դեռ ամեն ինչ կորսված չէ ու ևս մեկ անգամ համոզվում, որ Հայաստանի առողջացումը սկսվելու է Արցախից»: