ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը «ցավալի» է որակում հիմնադրամում 326 մլն դրամի չարաշահման դեպքը:
«Իրականում իմ ահազանգի հիման վրա է բացահայտումը եղել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կ.Ավագյանը՝ մեկնաբանելով իր` Քննչական կոմիտեին հասցեգրված դիմումը, ըստ որի՝ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը տվյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն դրամի փոխառության պայմանագիր:
Կ.Ավագյանը հորդորեց մնացածը թողնել իրավապահ մարմինների գնահատականին և չտրվել քաղաքական սադրանքների:
Իր ներկայացրած հաղորդումը Կ.Ավագյանը «պադստավկա» չի համարում։ Այլ հարցերի նա հրաժարվեց պատասախանել։
Հիշեցնենք, որ Ավագյանի դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: